Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հիմա ի՞նչ են հորինելու` Գագիկ Ծառուկյանին սևացնելու համար

Հիմա ի՞նչ են հորինելու` Գագիկ Ծառուկյանին սևացնելու համար

gagik_tsarukyanՆոյեմբերի 17-ին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեծ շուքով նշվեց ուսանողների միջազգային օրը:
300-ից ավելի բարձր առաջադիմությամբ ուսանողներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակներ ստացան, որին հաջորդեց Գագիկ Ծառուկյանի և ուսանողների անմիջական շփումը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ նրանց շնորհավորելով փաստեց, որ ինքը միշտ պատրաստակամ է լսել մեր ուսանողների առաջարկները, խնդիրները, և օգնել կյանքի կոչելու նրանցից յուրաքանչյուրի ծրագրերը:
Ուսանողի համար, թերևս, սա ամենակարևոր և ամենաոգեշնչող պահերից է, երբ կա գոնե մեկ մարդ,ով կանգնած է իր կողքին, պատրաստ է լսել նրան և հնարավորության դեպքում նաև աջակցել:
Հ.Գ. Կար մի ժամանակ, երբ որոշ զազրախոսներ Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը փորձում էին քաղաքական շղարշի ներքո ներկայացնել և պնդել թե ինչ անում է հետագայում ձայն ստանալու համար է անում: Սակայն արդեն բոլորին է հայտնի, որ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը տարբերվում է բոլորինից, քանի որ նրա կողմից իրականացվող բարեգործությունները չեն հետապնդում ոչ մի անձնական շահ:
Հ.Գ.Գ. Վստահաբար կարելի է ենթադրել, որ հիմա էլ կհայտնվեն մի քանի «լուսանցքային գործիչներ» կամ էլ թե չէ «շարքային գրչակներ», որ կփորձեն ինչ-որ բաներ «մոգոնել», որպեսզի սևացնեն Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, բայց հետաքրքիրը նա է՝ թե հիմա ի՞նչ են հորինելու:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 252 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy