Հիմա էլ Սաշիկ Սարգսյանի տղան է փայ մտնում. կռիվ պարսիկ զբոսաշրջիկների համար

Բոլորին է հայտնի նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի բիզնես գործունեությունը: Նրան հաճախ են հիշատակում այս կամ այն բիզնեսում փայ մտնելու հետ կապված: Պարզվում է հորից փայ մտնել է սովորել նաև նրա որդին Նարեկ Սարգսյանը:

Մեր տեղեկություններով մի քանի ժամանցի վայրեր մեծ խնդիրների առաջ են կանգնել: Նարեկ Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնանցել այն ժամանացի կենտրոնները, որոնք սպասարկում են Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկներին: Նա առաջարկում է այդ ակումբներին փայ տալ իրեն կամ հրաժարվել իրանցի զբոսաշրջիկներին սպասարկելուց: Մի քանի ակումբներ հրաժարվել են իրենց բիզնեսը կիսել Նարեկ Սարգսյանի հետ և արդեն լուրջ խնդիրների առաջ են կանգնել:

Դիտվել է 20,432 անգամ
 


Այս թեմայով