Հիմա էլ՝ «Պրոսպեկտ մո՞լ»

sam«Ժամանակ» թերթը գրում է. ««Փակ շուկայի»  երկրորդ հարկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, որի ավարտից հետո, ըստ շրջանառվող լուրերի, բացվելու է «Պրոսպեկտ մոլ» խանութների ցանց, որտեղ կկենտրոնանան մի շարք բրենդային խանութներ:

«Ժամանակի» հարցին ի պատասխան  «Փակ շուկայի» շենքի պատասխանատու Ռազմիկ Դավթյանն ասաց, որ իրականում երկրորդ հարկում լինելու են խանութներ, որտեղ վաճառվելու են հագուստ եւ այլ պարագաներ, սակայն դա չի կոչվելու «Պրոսպեկտ մոլ»: «Առաջին անգամ եմ լսում «Պրոսպեկտ մոլ», իրականում նման հասկացություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, օրինակ՝ Կոմիտասի «Երեւան Սիթի»-ի երկրորդ հարկում շորերի խանութներ կան, բայց հո «Կոմիտաս մոլ» չե՞նք ասելու»,- հավելեց նա:

Նշենք նաեւ, որ Facebook-ում բացվել էր «Պրոսպեկտ մոլ» խումբ, որն այլեւս չկա, մինչդեռ այս էջում անգամ հեռախոսահամար է եղել, որի միջոցով հնարավոր էր տարածք պատվիրել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով