Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու. Ռուբեն Հայրապետյան

60A86072-F309-4F2F-9F38-F54DE6B4D60F_mw1024_s_n«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին շրջանում չի փայլում իր խաղով ու պարտություններ է կրում, վառ օրինակներից են Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 4:0 հաշվով պարտությունը, և ընդամենը երեկ կայացած Ալբանիայի հետ խաղում 3:0 հաշվով պարտությունը: Հավաքականի վերոհիշյալ անհաջողությունները հանրությունը կապում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այդ կառույցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ:

Հավաքականի այս վիճակի պատճառների մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով սակայն, համենայնդեպս այս պահին, չցանկացավ որևէ ստույգ մեկնաբանություն անել՝ նշելով միայն.

— Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու, թողեք հասկանամ ինչ է կատարվում, հետո նոր կխոսեմ:

— Բայց գլխավոր մարզիչն փոխելու մտադրություն չունե՞ք:

— Ասեցի՝ թողեք հանգիստ, ինչ կլինի»:

Դիտվել է 139 անգամ
 


Այս թեմայով