Հիլարի Քլինթոնը կարող է դառնալ Նյու Յորքի քաղաքապետ

ՀԻԼԱՐԻԻԻԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարող է առաջադրել իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում: 

Այս մասին գրում է New York Daily News-ը:  Պարբերականի զրուցակցի փոխանցմամբ` Քլինթոնը չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ ամենախոշոր քաղաքներից մեկի քաղաքապետի ընտրություններում:

Հիշեցնենք, որ Քլինթոնը պարտվել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում որոնց արդյունքում հանրապետական Թրամփը ստացել է 289 ընտրական ձայն, մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270-ը:

Դիտվել է 129 անգամ
 


Այս թեմայով