ՀԷՑ-ում աուդիտի թեման փակված է

հէցԱռավել հավանական է, որ այս որոշումից հետո ՀԷՑ-ի աուդիտի թեման փակված կհամարվի:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության ձեռքբերման մրցույթ հայտարարել: Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի հուլիսի 27-ին կայանալիք նիստում:

Ըստ որոշման նախագծի կից հավելվածի՝ մրցույթի առիթը Սերժ Սարգսյանի` հունիսի 27-ին հնչեցրած հանձնարարականն է: Խոսքն այն ելույթի մասին է, որով ենթադրվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ պետք է անցկացվի: Ընտրված խորհրդատուն երեք փուլով պետք է եզրակացություններ ներկայացնի, որոնք վերնագրված են.

1. Շուկայի (խոսքը էներգետիկայի շուկայի մասին է) կառուցվածքի վերլուծությունը և խնդիրների վերհանումը:

2. Սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծությունը:

3. Երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հնարավոր հետագա մշակումը և դրա շուրջ խորհրդատվությունը:

Առավել հավանական է, որ այս որոշումից հետո ՀԷՑ-ի աուդիտի թեման փակված կհամարվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով