ՀԷՑ-ի տնօրենի նախկին «թալանչի» տեղակալը նախարար

C0CF7F85-1F08-48B8-B24B-FB6B1687A9D3_w987_r1_sPolitik.am-ն արդեն նշել էր, որ Կարեն Կարապետյանի գալով` կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Նոր վարչապետը կառավարություն է ցանկանում բերել իր մարդկանց, իր ընկերներին: Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվելու ՀԷՑ տնօրենի նախկին տեղակալ Կարեն Դարբինյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Դարբինյանը սկանդալային գործիչ է: Նրա անունը կապվում է մի քանի սկանդալային, կոռուպցիոն դեպքերի հետ: Բոլորն են հիշում, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը միլիոնավոր դրամներ է վճարել «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ին՝ մեքենաներ վարձակալելու համար: Մեքենաների վարձակալության գումարով կարելի էր նույն մեքենաներից գնել:  Նույն ընկերությունից ՀԷՑ-ը`Արտաշատ քաղաքի ճանապարհին տարածք էր վարձակալել, որի  ամսական արժեքը հասել էր 800 հազար դրամի: Եվ սա այն դեպքում, երբ նույնանման տարածք Երևան քաղաքում կարելի էր ավելի մատչելի գնով գտնել: «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն պատկանում է Կարեն Դարբինյանին: Նա իր ընկերության համար նման գործարքներ ապահովել էր, այն ժամանակ, երբ ՀԷՑ տնօրենի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:

 

Դիտվել է 824 անգամ
 


Այս թեմայով