ՀԷՑ-ի նոր տնօրենն էլ 40 մլն աշխատավարձ կստանա

հէց«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը կոնկրետ պայմանով է նշանակվել իր պաշտոնում։ Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը նշանակվեց անցած տարվա հոկտեմբերին՝ «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո։ Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենին զգուշացրել են, որ նա շարունակելու է իր նախորդի՝ Եվգենի Բիբինի պես բարձր աշխատավարձ ստանալ, սակայն պարտավորված է լինելու բացառել էներգահամակարգում առկա բոլոր տեսակի գողությունները։ «Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է»,– մոտավորապես այսպես է բացատրվել նոր տնօրենին իրավիճակի լրջությունը։ Ինչպես հայտնի է՝էլէներգիայի գողությունը վերջնահաշվարկներում իբրև կորուստ է ներկայացվում, և ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը փաստացի լինելու է Հարությունյանի կառավարման արտացոլումը»,–գրում է թերթը։՛

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 301 անգամ
 


Այս թեմայով