Home » ՄԱՄՈՒԼ » ՀԷՑ–ի խնդիրը նկատել էր դեռ Կարեն Դեմիրճյանը, սակայն հոկտեմբերի 27-ի սպանդը անկատար թողեց նրա պլանները

ՀԷՑ–ի խնդիրը նկատել էր դեռ Կարեն Դեմիրճյանը, սակայն հոկտեմբերի 27-ի սպանդը անկատար թողեց նրա պլանները

կարեն1«ՀԷՑ-ի շուրջ կատարվող այսօրվա իրադարձությունների համատեքստում «Իրատեսին» մի հետաքրքիր պատմություն հայտնի դարձավ: 1999–ի սկզբին, երբ իշխանությունը Սարգսյան–Դեմիրճյան երկյակի ձեռքում էր, վերջիններս նկատել էին, որ ՀԷՑ–ում ինչ-որ բան այն չէ: Դեմիրճյանն անձամբ հրահանգ է իջեցնում աուդիտ անցկացնել այդ ընկերությունում և արդյունքներն իրեն ներկայացնել: Շուրջ մեկ ամիս է տևում «ուսումնասիրությունը», և պարզվում է, որ իշխանության «կանխազգացողությունը» իզուր չէր:

 

Այն ժամանակ էլեկտրաէներգիայի սակագինը 18 դրամ էր, աուդիտից հետո պարզվում է, որ 12 դրամով էլ ՀԷՑ–ը կարող է և եկամուտ ստանալ, և էներգետիկ համակարգն անխափան աշխատեցնել: Որոշվում է էլցանցերին պարտադրել վերանայել գործունեությունը և սակագինն իջեցնել: Սակայն հոկտեմբերի 27-ի սպանդը, ինչպես բազմաթիվ ծրագրեր ու որոշումներ, այնպես էլ ՀԷՑ-ին առնչվող այս որոշումը անկատար է թողնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատես de facto»  օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 285 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy