«ՀԷՑ»–ի գնման հետ կապ ունի ռուսական ընկերություն

հէց«Ամենևին չի կարելի բացառել, որ «ՀԷՑ»–ի վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը։ Ինչպես հայտնի է, «ՀԷՑ»–ը գնելու հայտ է ներկայացրել օֆշորային «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդը»։

Այս ընկերության հիմնադիրը կրկին օֆշորային «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդն» է, որը իր հերթին հիմնադրվել է «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» էլի օֆշորային ընկերության կողմից։ Եվ ահա «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդի» երեք հիմնադիրներից մեկը Հանս-Յորգ Ռուդլոֆֆ անուն ազգանունով անձն է, որը, ըստ «Կոմերսանտի», 2006-2013 թվականները եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ և ըստ «Finacial Times»–ի` համարվում է Պուտինի ամենավստահելի «արևմտյան բանկիրը»։ Երեք տնօրեններից մյուսը, ինչպես արդեն հրապարակվել է մամուլում, «Ֆորա-բանկի» տնօրենների խորհրդի անդամ Սինան Բոդմերն է։ «Ֆորա-բանկը» ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» սեփականությունն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով