Հզոր պայթյուն՝ գազալցակայանում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ քիչ առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի գազաբալոններն էլ շպրտվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտվում է։ Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 294 անգամ
 


Այս թեմայով