Home » ՄԱՄՈՒԼ » Հերոս Քյարամ Սլոյանի տան կառուցումը շուտով կավարտվի

Հերոս Քյարամ Սլոյանի տան կառուցումը շուտով կավարտվի

image-1-1-574x330DengeEzdia.com-ն  տեղեկացրել էր, որ  հերոս Քյարամ Սլոյանի տան շինարարությունը արդեն իսկ սկսվել է: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին DengeEzdia.com լրատվականին տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Սլոյանների ընտանիքի հետ և ասաց, որ շինարարական աշխատանքները լայն թափով իրականանում են.«Մենք իսկապես մի փոքր մեզ թեթևացած ենք զգում, որ բարի մարդկանց օգնությամբ կկատարվի հերոս Քյարամ Սլոյանի ցանկությունը՝ կկառուցվի նրա տունը: Ընտանիքին մեր նախաձեռնության շրջանակում հավաքված գումարներն արդեն փոխանցվել են և կարող եմ ասել, որ միայն մեր նախաձեռնության միացած անձանց ջանքերով հավաքվել և ընտանիքին է փոխանցվել մոտ 8000 ամերիկյան դոլար: Հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ հերոս Քյարամ Սլոյանի տան կառուցման ավարտին քիչ մնաց»,-ասաց Բորիս Մուրազին:

Մանրամասնները այստեղ

Դիտվել է 1,317 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy