Հերյուրանք է. պատգամավորը՝ ուսանողի «չանը ծռելու» մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, դասախոս Գեւորգ Պետրոսյանը հայտարարում է, որ չի սպառնացել  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Գալջյանին: Հիշեցնենք, որ ուսանողը Irakanum.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել ԵՊՀ-ում: «Ինքը իրավունք ունի ամեն ինչ ասել, բայց իրականում դա հերյուրանք է: Ես պարզապես դասից  իրա ուշացման համար չեմ թողել ներս մտնի: Այս անգամ էլ եւ ուշացման եւ չսափրվելու համար: Ես ուսանողներին հորդորում եմ լինել կոկիկ: Ես բոլորին վերաբերում եմ հավասարապես»,- Irakanum.am-ի  հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով ինքը որեւէ անձնական վերաբերմունք չի արտահայտում ուսանողների նկատմամբ: Դասախոսը նշեց, որ ուսանողը դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ: «Ինքն ասում է, ես կորոշեմ ինչ անեմ: Ես ասել եմ խնդրեմ ներկայացի դասին, ես իրավունք չունեմ քեզ դասին չթողնելու, բայց ինքդտ մտածի քո կեցվածքի մասին: Դրանից դուրս խոսակցություն չի եղել: Ես չգիտեմ ինքը ինչ մտորումներից ելնելով է ինքը նման հայտարարություն արել»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Գեւորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ ուսանողներին գնահատում է բացառապես հաշվի առնելով նրանց գիտելիքները:

 


Այս թեմայով