Home » ՄԱՄՈՒԼ » Հերմինե Նաղդալյանի ամուսինը չի ներկայանում աշխատանքի

Հերմինե Նաղդալյանի ամուսինը չի ներկայանում աշխատանքի

հերմինե«Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Ղավիթ Բեգլարյանը զրեթե չի ներկայանում աշխատանքի։ Իսկ պատճառը, պարզվում է, մեկն է՝ Դավիթ Բեգլարյանը, որ այդ պաշտոնին նշանակվել է իր կնոջ՝ Աժ՝ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, իրեն դասել է արտոնյալների շարքին ու պարզապես չի հաճախում աշխատանքի (փոխարենը նա զբաղված է կնոջ բիզնեսը ծաղկեցնելով՝ խոսքը ճանապարհաշինության ոլորտում պետական մրցույթները «հաղթող» «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության մասին է)։ Վերջին մի քանի օրերին մեր թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է Դ.Բեգլարյանի աշխատասենյակի հեռախոսահամարով, բայց հեռախոսին որևէ մեկն այդպես էլ չի պատասխանել:

Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է կազմակերպում պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Չորրորդ իշխանություն> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 453 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy