Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

Այսօր  ԱԺ խորհրդի նիստում ընդգրկված է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը: 

«Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.

1) 1-ին հավելվածում` « Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերը փոխարինել « Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերով:

2) 11-րդ հավելվածում` « Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .) » բառերը փոխարինել « Շուշան Սարդարյան ( ՀՀԿ խմբ.) » բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»:

Այս թեմայով