Հերմինե Նաղդալյանը փչացնում է ՀՀԿ-ականներին

Նաղդալյան1ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին անվերջ կարելի է գրել։ Նա ու իր հանրահայտ վաշխառու ամուսինը լրագրողական նյութերի հրաշալի աղբյուր են։
Սակայն մեր այսօրվա ասելիքն այն մասին է, թե ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ական տիկինը ինչպիսի՞ հմտությամբ է փչացնում իր կոնկուրենտ ՀՀԿ-ական տղամարդկանց։
Բանն այն է, որ ԱԺ-ում ապրիլյան պատերազմից հետո բացվել է հիմնադրամ՝ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների օգնելու, եւ կամավոր-պարտադիր սկզբունքով ԱԺ աշխատակազմից ու պատգամավորներից հոկտեմբեր ամսից սկսյալ գանձվել են գումարներ։ Եւ ահա մեր մեծահարուստ տիկինը, ով այդ հիմնադրամին փոխանցել է իր մեկ օվա ընդմիջման փողը՝ 466 հազար 390 դրամ, գերագույն հաճույքով նյութեր է պատվիրում իր հանրապետական գործընկերների դեմ՝ հատուկ նշել տալով, որ վերջիններս ուղղակի խղճուկ գումարներ են փոխանցել նշյալ հիմադրամին։ Օրինակ, օր մյուս ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նոր խորհրդարանում ԱԺ նախագահ դառնալու հավակնություն ունի, նույն այդ հիմնադրամին փոխանցել է 9260 դրամ, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդամենը 11 հազար 910 դրամ։ Ձեռքի մի հարվածով փչացնելով իր հետ վերեւում նստողներին, Նաղդալյանը իջնում է ներքեւ ու սկսում փչացնել արդեն ներքեւում նստած ՀՀԿ-ականներին՝ Հովհաննես Սահակյանին, Արտակ Զաքարյանին, Արտակ Դավթյանին, Հակոբ Հակոբյանին, ովքեր հիմնադրամին փոխանցել են ընդամենը մինչեւ 10 հազար դրամ։ Դա էլ բավական չէ, Նաղդալյանը փչացնում է նաեւ գործարար պատգամավորներին՝ Սամվել Ալեքսանյանին, Մհեր Սեդրակյանին,Ալիկ Պետրոսյանին, Բուռնաշին, մատնացույց անելով, որ, օրինակ, թասիբից ու արժանապատվությունից խոսացող Սեդրակյանը «Զինվոր» հիմնադրամին փոխանցել է ընդանմենը 5040, իսկ մուլտիօլիգարխ Սամվել Ալեքսանյանը՝ ընդամենը 5670 դրամ։ Սա, ի պատասխան այն հրապարակումների, որ Նաղդալյանը նաեւ օլիգարխ է։
Հերմինե Նաղդալյանի համար կարևոր է ընտրություններից առաջ ՀՀԿ ցուցակը կազմող Սերժ Սարգսյանը տեսնի ու հասկանա, թե ո՞վ է իրական հայրենասերն ու բանակին նվիրված հայ հանրապետական պատգամավորը։ Անունը բարձր ու վսեմ՝ Հերմինե Նաղդալյան։
Ցուցակը կազմելուց՝ սեփական թիմակիցներին փչացնելն ու իր ընդմիջման փողը բոլորի աչքը կոխելը հաստատ պետք կգա։

 

 


Այս թեմայով