Հերմինե Նաղդալյանը Ծառուկյանին շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է համարում

her«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՊՆ-ում մարտի 8-ի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմության լիդեր, ինչպես առաջարկում է առաջին նախագահը։ «Այսօր այդպիսի շանսեր ունեն և Գագիկ Ծառուկյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը, նաև ուրիշ լիդերներ կան»,- ասաց Նաղդալյանը։ Անդրադառնալով Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությանը՝ նա ասաց. «Ես չէի ուզենա ԲՀԿ ղեկավարին համեմատել որևէ ուրիշ քաղաքական գործչի հետ, որովհետև համարում եմ, որ նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, և ինքն իր ճանապարհն ունի, որը մենք կտեսնենք»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով