«Հերիք է լափեք` կտրելով կռվող էրեխեքի ոչ թե բերանից, այլ` կյանքից»

զինվոր է մահացելԴրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարող ա՞ Կոմանդոսն էդքանը չի հասկանում, երբ ասում ա, որ շատ հնարավոր ա միջուկային թափոններից ստանալ «կեղտոտ ռումբ» էլի միջուկային զենք ա, չնայած ամենահզորը չի: Բայց Ադրբեջան ու Թուրքիա օդ հանելու համար ամենահզորը պետք էլ չի, грязная бомба-ն լրիվ հերիք ա: Զենք, զենք ու միայն զենք: Ու դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից նոր զինատեսակներ ու որքան կարելի ա՝ շատ: Որ Հայաստանը դառնա զենքի պահեստ՝ ուզածդ րոպեին ուզածդ բանը լինի ձեռքիդ տակ:

Ու մեկ էլ էն սևազգեստ պռառաբների ձեռքը բռնվի ու ճիպոտահարվի, որ հանկարծ մտքների ծայրով անգամ չանցնի նոր եկեղեցի-մեկեղեցի շինել ու էլի փողեր լվալ: Ինչքան ունեք՝ հերիք ա, էղածով յոլա գնացեք: Միլիարդներ ծախսեցիք Հայաստանի անկախությունից ի վեր էդ ձեր հոգևոր խաղերի վրա: Մարդ կա՝ ամառանոց ա սարքում, մարդ էլ կա՝ եկեղեցի:

Հասարակական դժգոհության մեծ, հզոր ալիք ա պետք բարձրացնել, եթե շարունակվեցին Հայաստանում անիմաստ ու թանկ շինարարություններ, որոնք մեր էրէխեքի արյան գինն են իրականում: Մի վախեցեք, մի ամաչեք, մի էղեք փոքրոգի, հայրենիքից բարձր արժեք ու հեղինակություն ոչ մի հայի համար չպիտի լինի կյանքում՝ որտեղ որ անիմաստ փող ա ծախսվում՝ դա պիտի մասսաների շվշվոցի տակ դադարեցվի ու գումարներն ուղղվեն բանակին: Հերիք ա լափեք, կտրելով կռվող էրեխեքի ոչ թե բերնից, այլ կյանքից:

Դիտվել է 546 անգամ
 


Այս թեմայով