Հերթը հասավ Տամոժնի Գագոյին

Երեկ  հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Փաստորեն իրավապահները հասան նախկին իշխանությունների ամենակոռումպացված գործչին՝ Գագիկ Խաչատրյանին: Ֆինանսների նախկին նախարարը իսկապես շատ պատմելու բան ունի, նա նաև պետությանը վերադարձնելու շատ բան ունի և նրա կողմից հասցված վնասի վերականգնումը կարծում ենք բավական օգտակար կլինի ՀՀ պետական բյուջեի համար:

Այս թեմայով