Հերթը կհասնի խոշոր «շնաձկներին

պն«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են:Մեր տեղեկություններով, առաջիկայում աշխատանքային թերացումների համար որոշ վարչությունների պետեր եւս հրաժեշտ կտան իրենց աթոռին:

Աշխատանքից հեռացվելու է նաեւ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ով թերացել է տեխնոլոգիական զարգացման ոլորտի մասնագետների հետ աշխատանքում:

Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հեռացմանը զուգընթաց, մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ այլ ոլորտի պատասխանատուներ եւս կազատվեն աշխատանքից: Ընդ որում, չի բացառվում, որ հերթը կհասնի խոշոր «շնաձկներին»: Սակայն այս օրերին երկրի ղեկավարությունը նման քայլերի դեռ չի գնա` հաշվի առնելով սահմանային լարվածությունը: Երբ իրավիճակը կայունանա, կմեկնարկի ներքին «զտումների» փուլը»:

Դիտվել է 531 անգամ
 


Այս թեմայով