Հերթական սկանդալը ԱԺ նիստերի դահլիճում

231675621386233101ԱԺ-ում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև: Նշենք, որ քննարկման էր դրվել ՀԱԿ-ի կողմից առաջադրված հարցապնդումը կոռուպցիայի վերացման վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված նախագծին: «Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, դե ուրեմն եկեք միասին քայլ անենք այդ չարիքի ուղղությամբ:

Եկեք ուղարկենք այս փաստերը դատախազություն, կառավարությանը հանձնարարենք իրականացնել անհետաձգելի փաթեթ: Եթե դուք չեք անում քայլեր, դառնում եք կոռուպցիայի պաշտպան»,- հայտարարեց Զուրաբյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե դուք խնդիրներ ունեք, ձեր մեջ լուծեք, մենք դեմ ենք քվեարկելու, անհեթեթություներին չենք կարող կողմ քվեարկել»: Քննարկմանը միացավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Հարգելի փոքրամասնության մի հատված, երևում է, որ կարդացել եք, բայց ոնց-որ լավ չեք հասկացել»,- ասաց նա: Սա դուր չեկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով տեղից գոռալով ասաց, որ դա բովանդակային քննարկում է և սխալ է, որ Շարմազանովն էլ դրան մասնակցի: Շարմազանովը, սակայն, շարունակեց իր խոսքը` ասելով, որ կոռուպցիան պրոբլեմ է, աղբ է, բայց աստիճանաբար իշխանությունները պայքարում են դրա դեմ:

Նկատենք, որ Էդուարդ Շարմազանովը անընդհատ սաստում էր Նիկոլ Փաշինյանին և շարունակում իր բարձր տոնով ելույթը: Նա այնքան էր ոգևորվել, որ մատ էր թափ տալիս Փաշինյանի վրա:

Ի վերջո, նախագծի քվեարկյանը դեմ քվեարկեցին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը, քանի որ որոշ բաներ նախագծում իրենց համար անընդունելի են, սակայն իրենց նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել ՀԱԿ-ի հետ` համագործակցելու նախագծի շուրջ:

Դիտվել է 88 անգամ
 


Այս թեմայով