Հերթական չիրականացված խոստումը

Նախագահ Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ ելույթով: Նա իր ելույթում անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին:

Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր.«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»-ասել էր Սերժ Սարգսյանը:

Այսօր ձմռան վերջին օրն է ու ինչպես տեսնում ենք 2018 թվականի գարուն ենք մտնում հայ-թուրքական արձանագրությամբ:

Այս թեմայով