Հերթական ՀՀԿ-ական միլիոնատեր պատգամավորը.700 միլիոն

Manvel-Badeyan11Politik.am շարունակում է ներկայացնել իշխանության ներկայացուցիչների կարողությունները, որոնք իրենք արտացոլել են իրենց հայտարարգրերում: Այսօր Politik.am-ը կներկայացնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի կարողությունը:

Եվ այսպես ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի պատգամավորն ունի.

 700 000 000 դրամ, 812 000 դոլար և 40 000 եվրո գումար: Մանվել Բադեյանը հարկային տարվա ընթացքում վաճառել է անշարժ գույք 208 մլն դրամով, եկամուտները շահաբաժնից կազմել են ավելի քան 23 մլն դրամ, իսկ աշխատավարձը կազմել է ավելի քան 4,5 մլն դրամ:

Դիտվել է 526 անգամ
 


Այս թեմայով