Home » ՄԱՄՈՒԼ » Հերթական գծատերն է սնանկացել

Հերթական գծատերն է սնանկացել

18a2d5f6b702d65dace9de60bf28acec-472x265Ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարիներ շարունակ շահութաբեր գործունեություն ապահոված ընկերությունների և ձեռնարկությունների սնանկացման լուրերը վերջին շրջանում Հայաստանում դարձել են սովորական երևույթ: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն հերթական սնանկացած ընկերությունն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է Երևանի թիվ 30 և թիվ 67 միկրոավտոբուսային երթուղիների շահագործմամբ:

Ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Ընկերությունը ցանկանում է գույքը վաճառել, որպեսզի գոյացած գումարներով մարի պարտքերը: «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ուղևորափոխադրումներով զբաղվող «Արշակյան եղբայրներ» ընկերությունը դեռևս անցած տարվա փետրվարի 25-ին դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով, և այժմ այդ գործընթացը հասել է իր վերջին՝ գույքի օտարմամբ պարտքերի մարման փուլին» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 721 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy