Հերթական առեղծվածային մահը. ինչ էր բացահայտելու «Հոկտեմբերի 27»-ի գործով

Այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Ի դեպ պետք է նկատել, որ բանտարկյալը մահվանից ամիսներ առաջ  խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ կատարել հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ:

Շատերը Էդիկ Գրիգորյանի հանկարծամահ լինելուն կասկածով են վերաբերվում ու տարօրինակ են ահմարում այն, որ այս գործով դատապարտված անձիք հերթով մահանում են կամ ինքնասպան են լինում:

Փորձենք վերհիշել բոլոր այն անձանց, որոնք կապ են ունեցել այս գործի հետ ու առեղծվածային պայմաններում մահացել են.

Նորայր Եղիազարյան. ոճրախմբի անդամ, 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվել է բանտախցում` դեռեւս  գործի նախաքննության փուլում, ի դեպ, մասնագիտությամբ` էլեկտրիկ: Կասկածներ կային, որ  նրա գլխին հարվածի հետքեր էին եղել: Հանցախմբին զենք վաճառած Նորայրն այդպես էլ դատարան չհասավ: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց` նրա մահվան հանգամանքները պարզելու նպատակով, որից մնաց էական փաստեր հայտնաբերած, բայց շատ ապաշնորհ կերպով ծածկադմփոց արած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:

Վռամ Գալստյան. Հունանյանների քեռին, 2004թ. «Նուբարաշենի» մեկուսարանում կախվել է: Հայտնի է, որ Վռամը քանիցս հայտարարել էր, թե կարեւոր բան ունի հաղորդելու, եւ մեկուսարանի աշխատակիցները զարմանալի պատրաստակամությամբ նրան տեղափոխել էին առանձնախուց, որտեղ եւ հաջորդ օրն իսկ` 2004թ. ապրիլի 16-ին, Վռամին հայտնաբերել էին կախված:

Համլետ Ստեփանյան. ոճրախմբի անդամ, ըստ պաշտոնական վարկածի` հանկարծամահ է եղել 2010թ. մայիսին, հարազատների եւ բժիշկների հավաստմամբ` նա սրտի հետ կապված խնդիրներ երբեք չի ունեցել: Նրա մահը տարօրինակ էր համարել փաստաբան Աղասի Աթաբեկյանը, հիշեցնելով, որ նրա պատժի ժամկետը լրանում էր 2012թ.: Իսկ Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ նրա մահը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր սպասում էին ոճրագործներից Դերենիկ Բեջանյանի զանգին, որպեսզի միանային ոճրագործներին:

Տիգրան Նազարյան. մահացել է քաղցկեղից, ԱՄՆ-ում: Ըստ քրգործի նյութերի`  1988-ից ԱԱԾ-ի հետ համագործակցած Տիգրանը, բացի այն, թե ինչ գիտեր ոճիրի նախապատրաստության մասին, Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրիի 40 րոպեանոց առանձնազրույցի ամենակարեւոր  վկան է:

Մուշեղ Մովսիսյան. գործով կալանավորված, ապա ազատ արձակված պատգամավոր, մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ ուշքի չգալով մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո:

 


Այս թեմայով