Հերթական ապատեղեկատվությունը Լիդիանի մասին

Լիդիանի աշխատանքներն ապօրինի խոչընդոտող ակտիվիստները իրենց սովորության համաձայն շարունակում են տարածել ապատեղեկատվություն:

Հերթական ապատեղեկատվությունը վերաբերվում է Գնդեվազի մոտ երեկ տեղի ունեցած ավտովթարին, որում ակտիվիստները շտապել են մեղադրել Լիդիանի աշխատակիցներին՝ հերթական անգամ կեղծիք տարածելով:

Իրականում Ոստիկանության նախնական տվյալներով ավտովթարի պատճառը Լիդիանի աշխատակցի մեքենան չէ: Պատճառը Լիդիանին չպատկանող մեքենան էր, որը երթևեկության ընթացում կորցրել էր կառավարումը և գլորվել: Կառավարումը կորցրած մեքենան հարվածել է այդ հատվածով երթևեկող Լիդիանի աշխատակիցների մենքենային, ինչով և, բարեբախտաբար, կանխվել է կառավարումը կորցրած մեքենայի հետագա անկումը: Լիդիանի աշխատակիցների մենքենայի բոլոր ուղևորների ամրագոտիները կապված են եղել և նրանք վնասվածքներ չեն ստացել:

Դժբախտաբար, կառավարումը կորցրած մյուս մեքենայի 3 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուղևորների մեջ են եղել Լիդիանի Գնդեվազցի աշխատակիցներից մեկի ծնողները: Այդ իսկ պատճառով ինչպես և ընդունված է Լիդիանում, Ընկներությունը իր օգնությունը կցուցաբերի տուժողներին, թեև վթարի պատճառը Լիդիանի մեքենան չէ: Լիդիանը կարևորում է երթևեկության անվտանգության կանոնների պահպանումը, որը և փրկել է Լիդիանի աշխատակիցներին լուրջ վնասվածքներից:

Ցավալի է, որ հերթական անգամ իրականությունը ակտիվիստների կողմից կոպտորեն խեղաթյուրվել է: Հատկանշական է, որ նրանք Լիդիանին վարկաբեկելու և կեղծիք տարածելու համար որևէ բարոյական սահմանի առաջ չեն կանգնում, և դրա համար կարող են առանց վարանելու օգտագործել նույնիսկ նման ցավալի դեպքերը:

Գրում է ընկերությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում

Այս թեմայով