Հերթական անգամ ստում են հանրությանը. ՌԴ-ն չի ապահովի Արցախի անվտանգությունը

վաղարշակՀայաստանի իշխանությունները կամ նրանց արտահաստիքային խոսնակները շարունակում են հնացած մեթոդներով պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը:  

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի կարծիքով ԱԺ-ում քննարկվող ՀՀ-ՌԴ ՀՕՊ միասնական համակարգի համաձայնագրով  Հայաստանը կկարողանա ուժեղացնել Ղարաբաղը.«Փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից, ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Անկախությունը թուղթ չէ, որի վրա գրված է, որ անկախ ես, անկախությունը պետության պահանջների ապահովումն է, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»,-ասել է նախկին նախարարը և ավելացրել.«ստանում ենք հնարավորություն ուժեղացնել Ղարաբաղը»:

Փաստորեն իշխանությունները և նրանց սատարողները դեռևս չեն հասկացել, որ Ռուսաստանի Դաշնության համար որևէ նշանակություն չունի, թե ինչ է գրված իր կողմից ստորագրված համաձայնագրերում և պայմանագրերում: Ռուսաստանի Դաշնությունը ըստ անհրաժեշտության կարող է անցնել այդ համաձայնագրերի և պայմանագրերի պահանջների վրայով: Այս առումով լավագույն ապացուցյները ԵԱՏՄ  և ՀԱՊԿ հիմնադրման պայմանագրերից բխող պահանջների չիրականացումն է:

Ռուսաստանը Հայաստանի հետ գտնվելով միևնույն անվտանգության համակարգում զինել և շարունակում է զինել Ադրբեջանին և այդ այն դեպքում, երբ հայկական կողմին պարտավորված զենք-զինամթերքի մատակարարումները ուշացվում է:

Ռուսաստանի Դաշնությանը որևէ համաձայնագիր կամ պայմանագիր չի ստիպի անել քայլ, որը չի բխում միայն իր ազգային շահերից:  ՌԴ-ն թքած ունի նաև նոր ՀՕՊ համաձայնագրի վրա և երբ Հայաստանին անհրաժեշտ լինի օգտագործել, այդ միասնական համակարգը, ապա առաջին խանգարող հանգամանքը լինելու է հենց ՌԴ-ն: Այդ երկիրը երբեք ու երբեք թույլ չի տա Հայաստանին ղեկավարել իր ենթակայության տակ գտնվող թեկուզ մեկ դասակ: Ժամանակն է չհավատալ տարատեսակ ստերին և իրատեսական բացատրություն տալ, թե ինչու է ընդունվում, այս համաձայնագիրը:

Հ.Գ. Գոնե քառօրյա պատերազմից հետո հայաստանցի գործիչները պետք է պատիվ ունենան և չփորձեն համոզել հանրությանը, թե ՌԴ-ի հետ կնքված որևէ համաձայնագիր կամ պայմանագիր օգտակար է լինելու Արցախին:

Դիտվել է 526 անգամ
 


Այս թեմայով