Հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի անունն անհարկի շահարկելու կարիք չկա

gagik carukyanԱյսօր կայքերից մեկում տեսանյութ է հայտնվել, թե իրեն Գագիկ Ծառուկյանի թիկնզորի անդամ ներկայացրած  ոմն Կարեն Առաքելյան մեքենա է վաճառել, որը ինչպես հետագայում է պարզվել անսարք է: Այս առնչությամբ կապ հաստատեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով հերքելով լուրի իսկությունը, փաստեց.  «Խնդրի մասին տղեկացել ենք լրատվամիջոցներից: Ես անմիջապես հրապարակման մասին տեղեկացրել եմ պարոն Ծառուկյանին, ով փոխանցեց, որ եթե իր անձնական աշխատակազմում նման անուն ազգանունով աշխատակից հայտնաբերվի ապա ինքը պատրաստ է  անձամբ լուծում տալ այս խնդրին»: Այնպես,որ հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի անունն անհարկի շահարկելու կարիք չկա:

Դիտվել է 375 անգամ
 


Այս թեմայով