Հետ վերցրեք ձեր ավանդները բանկերից, դադարեք գնումներ անել իշխանություններին պատկանող առևտրի կենտրոններից

Վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ անգամներ խոսվել է խաղաղ անհանազանդության մասին: Հետաքրքիր է, որ խաղաղ անհնազանդության մասին մեր պատկերացումները հիմնականում սահմանափակվում են հրապարակներում հավաքվելով կամ երթեր իրականացնելով: Այս տարիների ընդդիմության փորձը նաև ցույց է տվել, որ իշխանությունները պատրաստ են և կարող են, անգամ սպանությունների գնով ճնշել անհնազանդության նման փորձերը:

 
Սակայն պետք է նկատել, որ ընդդիմությունը հնարավորություն ունի կիրառելու խաղաղ անհնազանդության բազմաթիվ այլ մեթոդներ ևս, որոնք պակաս էֆեկտիվ չեն և, որ ամենակարևորն է կչեզոքացնեն իշխանությունների բռնի ուժ կիրառելու հնարավորությունը:
Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած իշխանություն ունի հենասյուններ, որոնց ապամոնտաժման դեպքում ամենաբռնի իշխանությունն անգամ շանս չունի դիմակայելու:
 
Ընդդիմությունը կարող է հարված հասցնել այս իշխանության ֆինանսական կայունությանը` բանկային համակարգին: Բանկերը այն կառույցներն են, որոնք հասարակությանը կեղեքելով կարողանում են ապահովվել օլիգարխիկ այս իշխանության ֆինանսական կայունությունը: Հետաքրքիր է, որ Հայաստանում մեծ թվով քաղաքացիներ իրենց եկամուտները վստահում են բանկերին և ստացվում է, որ իշխանությունների ֆինանսական կայությունը ապահովվում են հենց այն քաղաքացիները, որոնք դեմ են այս իշխանությանը:
Ըստ 2017 թվականի տվյալների, հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 տրիլիոն դրամ։ Այս գումարից մոտ 891,5 մլրդ դրամը կամ ավելի քան 37%–ը դրամային դեպոզիտներն են։ Այսինքն ՀՀ քաղաքացիները 891 միլիարդ դրամ գումար վստահել են հայրենի բանկերին, որոնք էլ ապահովվում են իշխանությունների ֆինանսական կայունությունը: Ու, եթե ընդդիմադիր գործիչները քարոզչություն իրականացնեն, որպեսզի քաղաքացիները հանեն իրենց խնայողությունները հայկական բանկերից, ապա Սերժ Սարգսյանի կառավարությանը սա մեծ և ուժեղ հարված կլինի: Եվ, որ ամենակարևորն է, այս քայլը բռնի չէ և իշխանությունները չեն կարող անգամ մեծ ցանկության դեպքում կանգնեցնել այս պրոցեսը:
 
Սա շատ մոտ է հնդիկ հեղափոխական Գանդիի «Ահիմսայի» հակաբռնության ճանապարհին: Գանդին այս կերպ դեմ դուրս եկավ գաղութարար իշխանություններին: Նա հնդիկներին առաջարկեց մի ծրագիր, համաձայն որի նրանք չպետք է համագործակցեին գաղութատերերի հետ. սկսում են բոյկոտներ պետական կառավարման մարմինների դեմ, հրաժարվում են օտարերկրյա ապրանքների սպառումից, հարկեր վճարելուց, նվաստացնող օրենքներին ենթարկվելուց: Սա ոչ միայն քանդում էր անգլիական իշխանության հիմքը, այլ նաև հնդիկների մեջ արթնացրնում էր ազատության եւ համերաշխության ոգին:
 
Բանկերից ավանդների վերադարձին զուգահեռ, քաղաքացիները կարող են նաև դադարել ֆինանսավորել Սերժ Սարգսյանի մյուս հենսասյունին` օլիգարխիային: Քաղաքացիները կարող են դադարել գնումներ կատարել իշխանություններին պատկանող սուպերմարկետներից և առևտրի այլ կենտրոններից: Այս քայլերը ֆինանսական անլուծելի խնդիրներ կստեղծի իշխանությունների համար:

Այս թեմայով