«Հետույքս կբացեմ, ստեղ կկանգնեմ». մարմնավաճառը պաշտպանում էր տրանսվեստիտների՝ «Կոմայգում» կանգնելու իրավունքը

rlccfyb1oc1n5ul_1366261883«ՄԵՆՔ» երիտասարդական շարժումը, «Լիդեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 15:00-ից Կիրովի անվան մանկական զբոսայգում կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա՝ պահանջով, որ «ՀՀ պատկան մարմինները բարեկարգեն Կիրովի անվան զբոսայգին եւ արգելեն, որ միասեռական մարմնավաճառները հավաքվեն այդ այգում կամ շրջակայքում»:

«Ցանկանում ենք, որ այս այգին չլինի մարմնավաճառների կայանատեղի, այն վերադարձնեն իսկական տերերին՝ մանուկներին »,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լիդերի» նախագահ Հովիկ Եվրեյանը:

«ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջայանի խոսքով՝ իրենք զրուցել են հարակից շենքերի բնակիչների հետ, եւ գրեթե բոլորը խոստացել են միանալ իրենց պայքարին. «Բնակիչներն ասում են, որ չեն կարողանում այստեղ զբոսնել, այգում տեսնում են պահպանակներ, ներարկիչներ, այլասերություն են տարածում հենց այգում, որը գտնվում է կենտրոնում։ Մեր պահանջն է, որ իրենց ուղղակի կենտրոնից տեղափոխեն»:

Ստորագրահավաքի մեկնարկից մեկ ժամ անց մոտ 100 ստորագրություն էր հավաքվել, երբ այգում հայտնվեց Ոսկեհատ ներկայացած մի կին ու սկսեց վիճաբանություն հրահրել։ Նա պահանջում էր, որ ակցիայի մասնակիցները հեռանան ու «իրենց հացին վայիս չլինեն»:

«Հավաքվեք ստեղից, եթե ղեկավարությունը էդ անում ա, դու ո՞վ էս ստեղ: Ես ոչ տրանսվեստիտներին եմ դեմ, ոչ պուտանկեքին, թող մարմնավաճառություն անեն, լավ են անում, ո՞վ կարա իրանց վտարի», — գոռում էր կինը, որն ասաց, որ «վեց տարի կանգնում է Կոմայգում»,- «Դանակը կհանեմ փորներդ կթափեմ»:

«Մենք խաղաղ ստորագրահավաք ենք անում, ինքը խոչընդոտում է մեր աշխատանքին, անշնորք բառեր է ասում, հայհոյում է, ասում է՝ հետույքս կբացեմ, ստեղ կկանգնեմ, դուք ոչ մի բան չեք անի»,- NEWS.am-ին պատմեց Սեւան Աղաջանյանը:

 


Այս թեմայով