Հետեւում ենք Ադրբեջանի զինուժի տեղաշարժին եւ համապատասխան պլանավորում իրականացնում. Սեյրան Օհանյան

սեյրանՀայաստանի Հանրապետությունն այսօր դիվանագիտական գործունեությամբ իրականացնում է այն խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը աստիճանաբար տանելուն:Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, դա դիվանագիտական շատ նուրբ աշխատանք է, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում եւ ճիշտ ճանապարհին է:

Անդրադառնալով փաստին, որ հակառակորդը զինված ուժեր է կուտակում սահմանին, Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը բոլոր նման տեղաշարժերին ու փոփոխություններն արձանագրում են: «Մենք հետեւում ենք ամեն ինչին: Եւ պաշտպանության բանակը, եւ Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում եւ պլանավորման փոփոխություններ, որոնք ուղղված են մեր պաշտպանությանը»,- ասաց նա:

 


Այս թեմայով