Հետաքննիչը պարտադրել է անչափահասին սուտ ցուցմունք տալ

231630721384350582Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայք-էջը, ըստ հաղորդման` 2013 թվականի հունվարին ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննիչը սպառնալով հարկադրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին` Ս.Ս.-ի և մյուսների կողմից իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Իսկ հետագայում իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործը քննող քննիչը հարցաքննության ժամանակ բռնություն է գործադրել իր և անչափահաս դստեր նկատմամբ` հարկադրելով մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ Ս.Ս.-ի և մյուսների վերաբերյալ:

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով