Հեսա կտեսնեք` կաշառքով-բանով, կմտնենք, հարցեր կլուծենք

ստեփան գրիգորյան«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադարձ կատարեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Անդամակցությունը քաղաքագետի կարծիքով բացասսական է ազդել մեր երկրի տնտեսության վրա.«Պատասխանատվության պահն եկել է: Ո՞ւր են այն բավական մեծ թվով մարդիկ, ովքեր ի հակադարձումը մեր փաստարկների, որ ԵԱՏՄ մտնելը սխալ է, ասում էին`խելոք տղերք եք, չե՞ք հասկանում, հեսա կտեսնեք`կաշառքով-բանով, կմտնենք, հարցեր կլուծենք»,-ասաց քաղաքագեը:
Ստեփան Գրիգորյանը անդրադարձ կատարեց նաև հայ վարորդի սպանությանը: Քաղաքագետի կարծիքով որևէ մեկը չի մտածում օրենքի տեսանկյունից.«Ոչ ոք իրավաբանորեն չի մտածում, չի ասում`օրենքը թող որոշի: Խոսում են`լավ ա, վատ ա, ճիշտ ա, սխալ ա:Մարդը պետք էօրենքի առաջ պատասխանատու լինի:Մեքենաները ջարդվեցին`օրենք կա, բան կա, թող փոխհատուցվի, պիտի ծեծելով սպանե՞ն մարդուն»,-նկատեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 


Այս թեմայով