Հեսա՜ հա՜, բան չմնաց, Սերժը հրաժարական է տալիս…

1383645293,3143Եթե իշխանության կատարած քայլերի հերթագայությանը հետևես, կհասկանաս, որ էս վերևի մարդիկ ժողովրդին կոտորելու վրա են ու տնտեսական ճգնաժամին դիմակայելու իրենց խնդիրներով են զբաղված: Գազն ու լույսը ձեռք- ձեռքի տված թանկացրին, սպառողական զամբյուղն էլ հետը: Ասացին՝ միջազգային ցավ է դա, պիտի տանե՜նք: Սովորաբար նման դեպքում կառավարությունը ձեռ ու ոտ ընկած միջոց է փնտրում, որ անապահով խավը ցայտնոտի մեջ չընկնի, սովամահ չլինի: Ի՞նչ արեց, գործազրկության նպաստը կտրեց, ասաց՝ կոտորվում, կոտորվում եք, միանգամից կոտորվեք: Հետո էլ որոշեց՝ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, որովհետև երկրի համար «պրիսծիժ է», որ պաշտոնյան լավ է ապրում: Աշխատավարձի բարձրացման ֆոնի վրա տրամաբանորեն տրանսպորտը կթանկացնեն: Ներքևում, թե ինչ կկատարվի, վերևին չի հետաքրքրում, կարևորը վերևում բռնած գործը տրամաբանական ավարտին հասցվի: Վերևում տերերն են, որ ժողովրդին ասեղի ծակով են անցկանում, ներքևում էլ ընդդիմությունը, որ մխիթարում, սիրտ է տալիս ժողովրդին՝ հեսա՜ հա՜, բան չմնաց, Սերժը հրաժարական է տալիս… Էսպես էլ մանրից մաղվում ենք ու մնում է ընդդիմությանը մխիթարել՝ հեսա՜ հա՜, բան չմնաց, պրծնում ենք…

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ <<Հրապարակ>> օրաթերթ

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով