Հեռուստամարաթոնին հանգանակվել է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար

our-home1Լոս-Անջելեսում նոյեմբերի 26–ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական ամենամյա հեռուստամարաթոնին հանգանակվել է 10 մլն 378 հազար 465 ԱՄՆ  դոլար:

Նշենք, որ «Մեր տունը» խորագրով 2015թ. հեռուստամարաթոնի նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:

Հավաքված գումարով կկառուցեն բնակարաններ նման ընտանիքների համար։

Հիշեցնենք, որ անցած տարի հավաքվել էր 12 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով