Հեռավոր Արևելքը Ռուսաստանի Արևելք վերանվանելու գաղափարն անհեռանկարային է

mellՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Հեռավոր Արևելքը Ռուսաստանի Արևելք վերանվանելու գաղափարն անհեռանկարային է: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով «Իտուրուպ» երիտասարդական համաժողովի մասնակիցների առաջարկը, փոխանցում է Лента-ն:

«Ես բավականին թերահավատորեն եմ վերաբերում վերանվանումներին: Երբ վերանվանման հետևում ոչինչ չկա, ապա մարդկանց մոտ, բացի բարկությունից, դա ոչինչ չի առաջացնում»,- նշել է Մեդվեդևը:

Նա հիշեցրել է, որ անվանափոխություններ Ռուսաստանում շատ են եղել: Վարչապետը նշել է, որ ինքը ծնվել է մի քաղաքում, որն ունեցել է հպարտ Լենինգրադ անվանումը, սակայն հիմա այն անվանում են Սանկտ Պետերբուրգ: Նրա խոսքով՝ որքան քիչ փոխվեն պատմական անվանումները, այնքան լավ: Այն, ինչ պատմականորեն այդպես է կոչվել, նույն կերպ էլ պետք է մնա, բացատրել է Մեդվեդևը:

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով