Հեռախոսս փչացած ա եղել, 3G-ն չի անջատվել. Հերմինե Նաղդալյանը՝ 2 մլն դրամ հեռախոսային վճարի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ իր հեռախոսային խոսակցությունների համար պետբյուջեից վճարված 2 մլն դրամը տեխնիական անսարքության հետևանք է եղել։

«Հեռախոսս փչացած ա եղել, 3G-ն չի անջատվելն դրանից ա եղել», — լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Նաղդալյանը։
Նա հերքեց, որ պարքի պատճառը կարող էր լինել այն, որ ինքը Չինաստանում գտնվող որդու հետ է խոսել։ Պատգամավորը նշեց, որ որդու հետ բացառապես «Whatsapp»-ով է շփվում, որը վճարովի չէ։
Դիտարկմանը, թե քանի ամիս է փչացած եղել, Նաղդալյանը նշեց. «Մի ամիս չէ, մի քանի օր է եղել։ Գործուղման երկու-երեք օրվա ընթացքում է այդքան գումար գրանցվել»։
 


Այս թեմայով