Հենց ազերի էինք տեսնում, ինքնաձիգը դեմ էինք տալիս մռութներին. Պերմյակովի ցուցմունքը

75742Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատական արտագնա նիստը:

Նիստի ընթացքում նախատեսվում էր, որ ցուցմունք կտա գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը, սակայն նա հրաժարվեց հարցաքննությունից: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննութան ընթացքում տված ցուցմունքները, ինչը բավարարվեց:

Նախ հրապարակվեց Պերմյակովի որպես կասկածյալ տված ցուցմունքը: Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ որպես կասկածյալ՝ Վալերի Պերմյակովի հարցաքննությանը մասնակցել է փաստաբան Թամարա Յայլոյանը, հարցաքննությունն իրականացրել է ՌԴ քննիչը:Ըստ նրա՝ այդ գործողությունը կատարվել է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտմամբ եւ չի կարող համարվել ապացույց, դրվել քրեական գործի հիմքում: Հարցաքննության արձանագրությունն, այնուամենայնիվ, հրապարակվեց:

Ըստ արձանագրության՝ Վալերի Պերմյակովը նշել է, որ 2014թ. զորակոչվել է զինվորական ծառայության, նույն թվականի նոյեմբերից տեղափոխվել է Հայաստան: 2015թ. հունվարի 12-ին ստանձնել է պարեկային ծառայությունը, թողել պահակակետը, դուրս եկել զբոսնելու, քայլել, բայց մտադրված է եղել որոշ ժամանակ անց վերադառնալ զորամաս: «Ջուր խմելու նպատակով մուտք եմ գործել մի տուն»,- ասել էր Վալերի Պերմյակովը՝ նշելով, որ ծառայության բերումով իրեն վստահված զենքը զորամասից դուրս գտնվելու ընթացքում օգտագործել է, կրակել դրանով: «Երբ ես մտա տուն, ջուր խմեցի, գրեթե սկսել էի արդեն հեռանալ: Կարծես թե նա քնած էր: Արթնացավ, սկսեց գոռալ, վերցրեց հեռախոսը, սպառնաց Ոստիկանություն զանգով»,- ասել էր Պերմյակովը՝ նշելով, որ սպանել է՝ «Մի խոսքով՝ սպանեցի»: Նա նշել էր, որ կրակել է 6 անձի, իսկ երեխային վիրավորել է, սվին-դանակով հարվածներ է հասցրել, բայց քանի՞ հարված՝ չի հիշում: Տանից վերցրել է հեռախոսներ, գումար: Քննիչի հարցին, թե ի՞նչ պատճառով կրակեց մեծահասակներին, իսկ փոքրահասակ երեխային սվին-դանակով է վնաս պատճառել, Պերմյակովը պատասխանել էր. «Ինքնաձիգն արգելափակվեց»:

Հարցին, թե ի՞նչ նպատակով է ցանկացել հատել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, Պերմյակովը պատասխանել էր, թե չէր ցանկանում հատել սահմանը, ուղղակի քայլել է: Իր ցուցմունքում Պերմյակովը նշել էր, որ հանել է լուսամուտը, բացել դուռը եւ մտել ներս, դարպասները բաց են եղել, ինքը նախկինում այդ տանը չի եղել, ընտանիքի անդամներից որեւէ մեկին չի ճանաչել: Իր կողմից հակաօրինական գործողությունները կատարելուց հետո զենքը դրել է բազմոցի տակ, իսկ հագուստը քաղաքացիական հագուստով փոխել է, որովհետեւ չի ցանկացել, որ իրեն «բռնեն»:

Պերմյակովը նշել էր, որ ցանկանում է պարզաբանել՝ զինծառայության կրման ընթացքում ուժգին կարոտ է ապրել եւ որոշել ինքնակամ թողնել զորամասի տարածքը, որպեսզի մեկնի մինչ ծառայության անցնելն իր մշտական բնակության վայր՝ քաղաք Չիտա:

Դեպքի օրը դուրս է եկել քաղաք, մտադրվել քաղաքացիական հագուստ եւ գումար ձեռք բերել: Անցնելով տարբեր սեփական տների մոտով՝ տեսել է, որ ամենուր դարպասները փակ են, հետո նկատել է, որ սեփական տներից մեկի դարպասը բաց է. իրեն հայտնի չէ այդ տան հասցեն: Որոշել է մտնել այդ տուն: «Թակեցի մուտքի դուռը, բայց ոչ ոք դուռը չբացեց:

Շուրջ 5 րոպե ես կանգնեցի փակ դռան մոտ եւ մտածեցի՝ ի՞նչ անեմ: Դրանից հետո ես սվին-դանակի օգնությամբ հանեցի մուտքի դռան ապակին, մտցնելով ձեռքս ներս՝ բացեցի բանալիով ներսից փակված դուռը: Մինչ տուն մտնելը ես հանեցի ինքնաձիգն ապահովիչից եւ դրեցի կրակելու ավտոմատ ռեժիմի վրա: Ես դա արեցի այն բանի համար, որ տանտերերի կողմից որեւէ դիմադրություն ցույց տալու դեպքում ես կարողանայի արագ կիրառել զենք եւ իրականացնել կրակոցներ: Հետո ես մտա տուն: Խմեցի ջուր, որից հետո բացեցի սենյակի դուռը եւ մտա ներս: Այդ սենյակում ես նկատեցի կնոջ, ով սկսեց գոռալ եւ վերցրեց բջջային հեռախոսը, որով սկսեց փորձել ինչ-որ տեղ զանգել: Որոշելով նրան սպանել՝ ես ուղղեցի զենքը կնոջ վրա, սեղմեցի ձգանը եւ արձակեցի մի քանի կրակոց նրա վրա, որից հետո նա ընկավ մահճակալի վրա:

Ամբողջական յութն այստեղ

Դիտվել է 836 անգամ
 


Այս թեմայով