Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է Նարեկ Հախնազարյանի և Ռուբեն Վարդանյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է Հայաստանի վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ։

«Հիանալի ընթրիք ընկերների և մեծ հայերի հետ», — Instagram-ի իր բլոգում գրել է Նարեկ Հախնազարյանը։
Նշենք, որ ընթրիքին ներկա է եղել նաև Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը։

Այս թեմայով