«Հեղափոխություն» ԱԱԾ-ում

c64d950e-45d4-4f3e-8330-1953838483c6Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվեց  ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Շատերի համար սա սովորոկան լուր էր: Հասկանալի էր, որ թոշակի գնացող Գորիկ Հակոբյանին որևէ մեկը պետք է փոխարինի: Սակայն շատերը չեն նկատել այս նշանակման էական կարևորությունը: նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ ղեկավարում է երիտասարդ կադր, սակայն սա էլ այդքան կարևոր չէ, որքան այն, որ Գեորգի Կուտոյանը  կադրային սպա չէ:

Առաջին կարևոր հանգամաքն այն է, որ նա չի անցել խորհրդային Պետական անվտանգության մարդատաց դպրոցը, որով անցել են ԱԱԾ նախկին բոլոր պետերը: Ավելին Գեորգի Կուտոյանը  չորս տարի զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և այս նշանակումը իսկապես դրական առաջընթաց է:  Նախ ԱԱԾ-ն նոր շունչ կստանա երիտասարդ և գիտուն մասնագետի ղեկավարման ներքո, ինչպես նաև կառույցը ինչ որի մաստով կթոթափի սովետական մտածողությունն ու մոտեցումները:

Կուտոյանի նշանակման առավելությունները ավելի քան իր և իր նախորդի կենսագրությունները, որևէ փաստ չի կարող ապացուցել: Ներկայացնում ենք Գեորգի Կուտոյանի և Գորիկ Հակոբյանի կենսագրությունները, իսկ ենթադրությունները թողնում ենք մեր ընթերցողներին:

Գեորգի Կուտոյան ԱԱԾ տնօրեն

Գեորգի Կուտոյան ԱԱԾ տնօրեն

Գեորգի Կարենի Կուտոյանի կենսագրությունը

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:

2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Գորիկ Հակոբյան, ԱԱԾ նախկին տնօրեն

Գորիկ Հակոբյան, ԱԱԾ նախկին տնօրեն

Գորիկ Գուրգենի Հակոբյանի կենսագրությունը

1963-1968թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։
1969-1970թթ. սովորել և ավարտել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացնե
1970-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
1991-1995թթ. — ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։
1995-1997թթ. — ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։
1997-1999թթ. — ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003թթ. — ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
2003-2004թթ. — ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
ՀՀ Նախագահի 2011թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
2016թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:

Դիտվել է 798 անգամ
 


Այս թեմայով