Home » ՄԱՄՈՒԼ » Հեղափոխության ուրվականը շրջում է երկրում

Հեղափոխության ուրվականը շրջում է երկրում

ռաֆՀՀ իշխանությունների հանդեպ դժգոհությունը գնալով խորանում է` ընդգրկելով սոցիալական նորանոր շերտեր:

Այսօր արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպում մարդիկ, որոնք մինչ այս անտարբեր էին քաղաքականության եւ ընդհանրապես երկրում տեղի ունեցող իրադարձությունների, առկա խնդիրների նկատմամբ կամ գերադասում էին դժգոհել տանը` պատերի ներսում: Համենայնդեպս, մեկ տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ ծրագրավորողները, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի, Մեծամորի ատոմակայանի, «Հարավկովկասյան երկաթուղու» կամ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները դուրս կգան փողոց` պայքարելու իրենց իրավունքների համար: Բայց հիմա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները դարձել են պարբերական երեւույթ, եւ ամեն օր այս պայքարին միանում է նոր կոլեկտիվ: Փաստորեն, ՀՀ իշխանությունները, մտնելով քաղաքացու գրպանը, անում են ամեն ինչ, որպեսզի իրենց եւ քաղաքացիների միջեւ անջրպետն ավելի խորանա: Իսկ դա կարող է անխուսափելիորեն հանգեցնել ՀՀ-ում իշխանափոխության. ի վերջո, 1988թ. եւս համաժողովրդական շարժումը ձեւավորվեց գրեթե նման մեխանիզմով:

Հ.Գ. Երեկ էլ lorinews-ը հաղորդեց, որ արդար դատաքննության պահանջով Վանաձորում փողոց են դուրս եկել մոտ 500 վանաձորցիներ` ի պաշտպանություն 2012թ.-ին «Մուշ»  ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի եւ Վերանյան եղբայրների:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 76 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy