Հելսինկիում ընթանում է Լավրովի և Պոմպեոյի առաջին հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաքում այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջև, հայտնում է ТАСС-ը:

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն ընթանքում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովին զուգահեռ:

Լավրովը և Պոմպեոն ողջունել են միմյանց և փոխանակվել ձեռքսեղմումով: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով:

Սա Պոպմեոյի նշանակումից հետո նրանց առաջին անձնական հանդիպումն է: Մինչ այս պաշտոնյաները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով:

Այս թեմայով