Հա, մարզպետի օգնական, բայց եսիմ ըտենց պաշտոն էլ չի

ՀրապարակԱրարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի կադրային փոփոխությունները ոմանք ողջունում են, ոմանք՝ մերժում: Հովիկ Աբրահամյանի կադրերին ազատելու փաստը որոշ շրջանակներում մեծ ցնծությամբ է ընդունվել: Սակայն ոմանք դժգոհ են, որ նոր կադրերի մեջ Գրիգորյանների մերձավորներն են, մասնավորապես մարզպետի օգնական է նշանակվել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին:  Պատգամավորն անձամբ օգնականի հաստիքը «հեչ բան է համարում եւ հորդորում մեծ բան չսարքել» դրանից: Նա մեր զրույցի սկզբում ցույց տվեց, թե անգամ տեղյակ էլ չէ՝ որդին «կոնկրետ ինչ պաշտոն է ստացել», մեկ րոպե ժամանակ խնդրեց, որ կապվի որդու հետ եւ ճշտի, ապա պատասխանեց. «Հա, մարզպետի օգնական, բայց եսիմ ըտենց պաշտոն էլ չի, հա, որ ասում եք»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

 


Այս թեմայով