ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի «Այկիդո Այկիկայ» ֆեդերացիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող ՌԴ պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի «Այկիդո Այկիկայ» ֆեդերացիայի նախագահ Օլեգ Կոլեսնիկովը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Բարեկամ երկրի ֆեդերացիայի հետ ստորագրված հուշագրով նախատեսվում է ֆեդերացիաների մարզիկների և մարզիչների միջև փոխադարձ այցեր, սեմինարներ, մարզիչների փոխանակում, մարզումներ Հայաստանում և Ռուսաստանում: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը, Հայաստանի Այկիդոյի ֆեդերացիայի նախագահը:

Այս թեմայով