ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը` հայ օլիմպիականներին

1144Հարգելի մարզիկներ, մարզիչներ,

Դուք լավ եք գիտակցում Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է,որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը: Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է՝ կատարեք նաև մեդալներ նվաճելու ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո – 2016 » -ի Օլիմպիական Խաղերում:

Մարզաշխարհի հարգարժան ներկայացուցիչնե՛ր, դուք մշտապես ցուցադրել եք ձեր ունակությունները, հաղթանակներ եք տարել և աշխարհի տարբեր անկյուններում նպաստել եք մեր հայրենիքի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը:

Հավատում ու վստահում եմ ձեզ, բարձր եմ գնահատում ձեր հմտություններն ու կարողությունները, ձեր հայրենասիրական ոգին, քանզի անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրիդ:

Վստահ եմ՝ հուսախաբ չեք անի հեռավոր Բրազիլիայում: Ուշադրությամբ հետևելու եմ ձեր բոլոր ելույթներին: Ցանկանում եմ հաջող մեկնարկ և հաղթական ավարտ հերթական ` 31-րդ Օլիմպիական խաղերում: Աստված պահապան՝ բոլորիդ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 


Այս թեմայով