ՀԱՕԿ-ի հաջողությունները և Ծառուկյան Գագիկը

gagik-tzarukyanԹերևս անհնար ե պատկերացնել հայկական սպորտի զարգացման ճանապարհային քարտեզը առանց օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ:

Անցած տարի մեծ շուքով Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն տոնեց իր կազմավորման 25-րդ տարին: Իրադարձություն, որը պատմական իրողություն դարձավ Ազգային Օլիմպիական Կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի և Եվրոպայի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի մասնակցությամբ՝ իր շուրջը համախմբելով ավելի քան 25 երկրների մարզական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների։ Պարբերաբար անմիջական հանդիպումներ ունենալով մարզիկների և մարզիչների հետ` Ծառուկյանը ամբողջովին տիրապետում է սպորտի հետ կապված յուրաքանչյուր իրավիճակի և ժամանակին անում է հնարավորինը, որպեսզի մարզիկների ու մարզիչների համար ստեղծվի անհրաժեշտ բոլոր պայմանները առաջիկա Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու և օլիմպիական ոսկին հայրենիք բերելու համար: Արդեն 10-ից ավել մարզիկներ ունենք բռնցքամարտում, ըմբշամարտում և ծանրամարտում, որոնք օլիմպիական ուղեգիր են նվաճել և վստահ եմ, որ այդ թիվը մոտ օրերս կավելանա: Ու թող, որ մեր երկրում յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար կամքի ուժ դրսևորի և կարողանա գոնե Ծառուկյանի կեսի չափով զարգացնել և նվիրվել այն ոլորտին, որը պետության ղեկավարության և ժողովրդի կողմից վստահվել է իրենց: Միայն այդ դեպքում մեր երկիրը կգնա դեպի այդքան երազած զարգացման ճանապահով:

Գրում է Սարգիս Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում

 


Այս թեմայով