Հացի հերթ է, ինչ է. Նաիրա Զոհրաբյան

նաիրաԱզգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին նոր Ընտրական օրենսգրքի նախագծում մտահոգում է ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվաքանակի սահմանափակումը: Այս մասին Նաիրա Զոհրաբանն ասաց այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ:

«Էտ ով է որոշելու, էտ հանձնաժողովի նախագահը Դունիա Միատովիչն է լինելու, որ ինքը որոշի որ այս լրատվամիջոցն ունի առավելություն, այսինքն ինքը պիտի լինի, մյուսները չպիտի լինեն կամ ինչ է նշանակում հերթականություն: Հացի հերթ է, ինչ է, ով առաջինը եկավ գրանցվեց, ուրեմն նա էլ ունենալու է առավելություն: Ես կարծում եմ՝ սա կատեգորիկ անընդունելի դրույթ է, սահմանափակել նրանց ներկայությունը, որովհետեւ որեւէ չափորոշիչով հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովը չի կարող որոշել առաջնահերությունները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ կուսակցության նախագահը բացի հարցերից առաջրկով էլ հանդես եկավ. «Ես կուզենայի անձամբ բոլոր 13 ընտրատարածքներում ռեյտինգայինով դնել իմ թեկնածությունը, անպայման դնելու եմ ռեյտինգայինով, պարտադիր, բայց ես կուզենայի, եթե հնարավորություն լիներ, բոլոր ընտրատարածքներում էլ դնել»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ստորագրված ցուցակներից քաղվածքներ անելու հնարավորությամբ արդեն իսկ խախտվում է քվեարկության գաղտնիությունը եւ ինչու ավելի չի պարզեցվում ցուցակների հրապարկման հարցը:

Դավիթ Հարությունյանը պատասխանելով պատգամավորի հարցերին՝ ասաց, որ դիտորդների եւ լրագրողների ներկայության սահմանափակումը լավագույն լուծումը չի եւ բաց են քննարկումների համար:

«Բազում թեկնածուներ իրենց ներկայացուցիչներ ընտրատեղամս են ուղարկում դիտորդի ԶԼՄ ներկայացուցչի կարգավիճակով: Իսկապես բացում ես մի հատ էլեկտրոնային լրատվամիջոց, հետո գալիս ես հավատարմագրվում ես որպես էլեկտրոնային լրատվամիջոց, հետո սկսում ես բաժանել այդ լրագրողի վկայականները եւ արդյունքում մենք ընտրական տեղամասերում ունենում ենք շատ ավելի շատ մարդ, քան թե թույլատրելի է պատշաճ ընտրություն կազմակերպելու համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով