Հացը 50 դրամով թանկացել է

հաց««Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր է՝ Աշտարակի բնակիչներից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց քաղաքում հացը 50 դրամով թանկացել է: Մասնավորապես, լավաշի 1 կիլոգրամը նախկինում վաճառվել է 450 դրամով, ու բավական երկար ժամանակ է՝ այն առաջարկվում է 500 դրամով, կես կիլոգրամանոց մատնաքաշը նախկինում վաճառվել է 150, այժմ՝ 200 դրամով: Ինչպես հայտնի է՝ ողջ հանրապետությունում հացի գների թանկացում արձանագրվեց անցած տարվա վերջին՝ դոլարի փոխարժեքի բարձրանալու և ալյուրի գների թանկանալու արդյունքում: Սակայն հետագայում դոլարի փոխարժեքի իջնելուց հետո ալյուրի գինը ևս նվազեց:

Աշտարակի հացի շուկայում տիրող իրավիճակն աշտարակցիներից մեկը հետևյալ կերպ պարզաբանեց. «Աշտարակում կա Սաքո անունով մեկը, որը հացի փուռ ունի, և հենց նա է ողջ քաղաքում հացի գինը թելադրում: Նրան է պատկանում նաև «Աշտարակ» սուպերմարկետը, որի հետնամասում էլ նրա հացի փուռն է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 121 անգամ
 


Այս թեմայով