Հացադուլ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց

վարդգեսՔաղաքացիական ակտիվիրստ Վարդգես Գասպարին հացադուլ է սկսել ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ այն բանից հետո, երբ այսօր ևս առավոտյան  իր տան դիմաց հայտնաբերել է գոմաղբ: Վարդգես Գասպարին վստահ է, որ գոմաղբ իր տան դռան դիմաց բերում են իշխանությունների պատվերով և ինքը ի հակառակ դրա այդ գոմաղբը տարել է Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց է լցրել:Գասպարին մասնավորապես հայտարարել էր.«Հանցաշխարհը գործում է ծածուկ, խուսափելով պատասխանատվությունից. Արդեն որերորդ անգամն է, որ գործող իշխանության և Սերժ Սարգսյանի դեմ իմ բողոքը բարձրաձայնելուց հետո «անհայտ անձինք» գիշերը բերում, թրիք են լցնում իմ տան դռանը՝ նաև լրացուցիչ անհանգստություն պատճառելով հարևաններիս՝ իշխանությունները փորձում են լռեցնել իմ բողոքի ձայնը»,-ասաց քաղաքացիական ակտիվիստը հայտարարելով, որ այսօրվանից սկսում է հացադուլ:

 


Այս թեմայով