Հարված Ռուսաստանին. Սերժ Սարգսյանի պատասխանը

serjԱրցախյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհի ցույց տա, որ այս տարածաշրջանում ինքն է իրավիճակ թելադրում և միայն ինքը կարող է կողմերին բերել հաշտության սեղանի շուրջ: Քառօրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմից անգամ եղան հայտարարություններ, որ ճիշտ կլինի, եթե կողմերը հանդիպեն Մոսկվայում: Շատերի համար էր սպասելի, որ հենց այդպես էլ կլինի, սակայն ժամանակը այլ բան ցույց տվեց:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Մեր տեղեկություններով Հայաստանը կողմնակից չի եղել, որպեսզի հանդիպումն անցկացվի Մոսկվայում: Այդ կերպ փորձ է արվել ցույց տալ, որ ՌԴ-ն չի կարող լինել միջնորդ մի հակամարտության, որի հրահրողը նաև ինքն է եղել: Հայկական կողմի համար հասկանալի է, որ եթե հանդիպումը կայանար Մոսկվայում` եռակողմ ֆորմատով, ապա ճնշումները ռուսական կողմից անխուսափելի էին:

 


Այս թեմայով